ԱՄՆ դեսպանը հետաքրքիր ուտեստ է պատրաստում և պատմում իր համար թանկ իրերի մասին

«Համի ուժը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հաղորդումներից մեկը հեռուստադիտողներին բոլորովին այլ դիտակետից կներկայացնի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Դեսպանը հաղորդման անձնակազմին հյուրընկալել է Երևանի իր տանը՝ խոհանոցում։

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանմանն ու լուսանկարել ուտեստի պատրաստման ամենահետաքրքիր դրվագները։ 

Դեսպան Լին Թրեյսին անմիջական միջավայրում սիրով պատմեց ու ներկայացրեց այն իրերը, որոնք իր համար թանկ են և ունեն պատմություն, ապա իր մորից սովորած բաղադրատոմսով պատրաստեց հետաքրքիր աղցան։

«Վեցերորդ եթերաշրջանում անդրադառնալու ենք օտարազգի մարդկանց, որոնք Հայաստանում գտել են իրենց աշխատանքը։ Օրինակ՝ մեր այս հաղորդման հերոսուհին՝ դեսպանը, այնքան հետաքրքիր ու գեղեցիկ է պատմում  իր ընտանիքի մասին, տատիկից նվեր ու ժառանգություն ստացած ափսեներն է ցույց տալիս մեզ, պատմում է՝ ինչպես է պատրաստվում այն աղցանը, որ մեզ հրամցրել է»,- ասաց Նազենին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Share: