
Նոր Հաճնի բնակիչներն այսօր` նոյեմբերի 19–ին, հրաժեշտ են տալիս շմոլ գազից մահացած երեխաներին ու նրանց տատիկին։ Սարսափելի դեպքն իսկական շոկ է քաղաքացիների համար։ Բազմաթիվ մարդիկ եկել էին հրաժեշտ տալու ողբերգության զոհերին։ Այստեղ էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Երեխաների հայրը` Արման Մարգարյանը, վերջին անգամ նրանց տեսել է 2017թ.-ին։ Երկու տարի առաջ ընտանիքում ևս մի ողբերգություն տեղի էր ունեցել. սպանվել էր Արմանի եղբայրը։ Նա այդ առիթով էր եկել Հայաստան։ Այնուհետև մեկնել է արտագնա աշխատանքի և դրանից հետո չէր վերադարձել։ Մարգարյանն ապրում է Դոնեցկի շրջանի Մակեևկա քաղաքում։
Նա չէր կարողանում զսպել արցունքները` չթաքցնելով շոկը։ Արմանի նախկին քաղաքացիական կինը` երեխաների մայրը, որն ազգությամբ ուկրաինուհի է, այժմ ապրում է Օդեսաում։ Դատելով ամեն ինչից` մայրը երեխաներին երկար ժամանակ չի տեսել, որովհետև խզել է հարաբերությունները նրանց հետ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում