Տավուշում ականի պայթյունից տուժած զինծառայողի ոտքն անդամահատել են

Տավուշի մարզում այսօր պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զինծառայողը վիրավորվել է ականի պայթյունից»,– ասաց նա։

Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ զինծառայող Լորիս Չոբանյանի մեկ ոտքը ծնկից ներքև անդամահատել են Բերդի հիվանդանոցում։

Չոբանյանն ունի մեկ որդի ու մեկ դուստր: Նա 44 տարեկան է։

Share: