Կապանում բժիշկները երեք կանանց մոտ սիբիրախտ են հայտնաբերել

Նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում։ Հիվանդանոց են տեղափոխվել Կապանում ապրող երեք կին, որոնցից երկուսը` թոշակառու։

Համապատասխան հետազոտություններից հետո բժիշկները կանանց մոտ սիբիրախտ են ախտորոշել։

Ըստ տարածված խոսակցությունների` հիվանդանոց տեղափոխված կանայք Կապանում գործող մսի խանութներից մեկից խոշոր եղջերավոր անասունի միս են գնել ու կերել։

Չի բացառվում, որ հիվանդության հարուցիչը նրանց է փոխանցվել գնված մսից։

Կատարվածի հանգամանքները կպարզեն իրավապահներն ու մասնագետները։

Share: