Տոպրակի մեջ գտած երեխաներին տանը պահել են կեղտոտ ու անխնամ. նրանց նորից կտա՞ն հարազատներին

«Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում 1 տարի առաջ պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երկվորյակներին ընտանիքը կրկին ուզում է մանկատնից տուն տեղափոխել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երկվորյակների մորեղբայրը` Գևորգը։

«Այժմ մեր կենցաղային պայմաններն ենք բարելավում: Վարձով նոր տուն կվերցնենք, որ երեխաներին տուն բերենք»,–ասաց նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը Sputnik Արմենիային ասաց, որ երեխաների մոր համաձայնությամբ են փոքրիկներին մանկատուն տանելու որոշում կայացրել. որևէ դիմադրություն չի եղել։

Քալանթարյանի խոսքով` երբ մասնագետները գնացել են երեխաներին այցի, տեսել են, որ նրանց վրա ալերգիայի պես ցան կա, և որևէ խնամք չի տարվել բուժման համար։

«Երեխաներն անուշադրության էին մատնված, և նրանց այդտեղ թողնելը չէր բխում երեխաների շահից։ Մանկատուն տեղափոխվելուց հետո անմիջապես կազմակերպվել է նրանց բուժումը։ Այժմ երեխաները բացարձակ առողջ են»,–ասաց նա` հավելելով, որ մայրն այցելում է տղաներին։

Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Իդա Խաչատրյանն էլ պատմեց, որ երբ այս տարվա օգոստոսին երեխաները վերադարձվել են ընտանիք, իրենք որոշել են հաճախ տնայցեր կատարել ու տեսնել` ինչ պայմաններում են երեխաներին պահում։

«Հաշվի առնելով, որ մայրը նրանց սկզբում փողոցում էր թողել, մտածեցինք, որ մեկ տնայցով չպետք է բավարարվենք։ Երեխաներն, ի դեպ, ապրում են մոր և տատի հետ` մեկ սենյականոց բնակարանում։ Տնայցի ժամանակ տեսանք, որ բավական շատ ճանճեր կան։ Երեխաների տատիկն ասաց` ամառային եղանակով է պայմանավորված։ Խնդրեցինք մուտքի դռան մոտ վարագույր կախել` ասելով, որ նորից ենք ստուգայց անելու»,–նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Share: