Վենետիկում արտակարգ դրություն է. աննախադեպ հեղեղումներ են (լուսանկարներ)

Իտալիայի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Վենետիկում աննախադեպ հեղեղումների պատճառով, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

«Նախարարների խորհրդի նիստում ընդունվել է որոշում Վենետիկում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Քաղաքի եւ նրա բնակիչների առաջնահեթր կարիքների համար հատկացվել է 20 մլն եվրո»,- Թվիթերի իր էջում գրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ «Վենետիկի աղետը սրտին հարված է մեր երկրի համար»։ Նա ընդգծել է, որ իշխանություններն առայժմ չեն կարող գնահատել քաղաքին հասցված վնասը։

Ջրի մակարդակը Վենետիկում երեքշաբթի բարձրացել է նորմից 187 սանտիմետր վեր։ Դիտարկումների պատմության ողջ ընթացքում ջուրը Վենետիկում ավելի բարձր է եղել միայն 1966 թվականին։ Այն ժամանակ ջրի մակարդակը հասել էր 194 սանտիմետրի։

Տարերքից տուժել է նաեւ հեղեղումների կանխատեսման եւ իրազեկման կենտրոնը, որը պետք է բնակիչներին ու քաղաքի հյուրերին տեղեկացներ ջրի մակարդակի բարձրացման մասին։ Հեղեղումների հետեւանքով վնասվել է նրա հեռախոսագիծը։

Իտալիայի կառավարության ղեկավարը խոստացել է, որ մինչեւ 2021 թվականը կավարտվի Mose («Մովսես») համակարգի ստեղծման աշխատանքը, որը պաշտպանելու է Վենետիկը հեղեղումներից։ Համակարգը կառուցվում է ընդմիջումներով, 2003 թվականից, ժամկետի ձգձգումները լուրջ քննադատություն են առաջացնում Վենետիկի ու ողջ Իտալիայի բնակիչների կողմից։

Share: