Հռոմի պապն աղոթում է ԻՊ-ի կողմից սպանված հայ քահանաների համար

Հռոմի պապն աղոթում է ԻՊ-ի կողմից սպանված հայ կաթոլիկ քահանաների համար:  

«Ես մտքերով Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հետ եմ, որը պատրաստվում է երեկ սպանված իր քահանաների՝ վանահայր Հովսեփ Պետոյանի եւ նրա հոր հուղարկավորությանը: Ես աղոթում եմ նրանց, նրանց հարազատների եւ Սիրիայում բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է նա Twitter-ում:  

Հիշեցնենք, որ Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը եւ նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։ Հոգեւորականները սպանվել են ավտոմեքենայում, Դեր Զոր գնալու ճանապարհին։ Ահաբեկիչները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ։ Աբրահամ Պետոյանը տեղում մահացել է, մի քանի րոպե անց մահացել է նաեւ Հովսեփ Պետոյանը։ Հրաձգության հետեւանքով վիրավորվել է եկեղեցու սպասավոր Ֆաթի Սանոնը։ Քրդական Rudaw հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

ՀՀ ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Դեր Զոր նահանգում ահաբեկչական գործողությունը:

Share: