«Հրապարակ». Բողոքի ակցիաներ՝ հանրապետությունով մեկ

«Երեկ հանրապետությունով մեկ բողոքի ակցիաներ էին՝ փողոց փակել, դասադուլ և գործադուլ։ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ ավտոներկրողներն էին, ի նշան բողոքի, ճանապարհը փակել՝ բողոքելով, որ չեն ուզում հասնել Գյումրի, որ ներմուծված մեքենաների մաքսազերծումը Հյուսիսային ավտոմաքսատանը կատարեն։ Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ էին դասադուլ հայտարարել՝ պահանջելով չեղարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Երիտասարդ դաշնակցականներն ու ԵՊՀ ուսանողներն էլ շարունակում էին անժամկետ դասադուլն ու նստացույցը՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նոյեմբերի 6-ից սկսված ակցիայի մասնակիցները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մի խումբ էլ բողոքի երթ էր անում՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի պահանջով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Share: