«Սա թուր չէ, սուր է». ինչպես Լավրովն ուղղեց էքսկուրսավարին (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում բացեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին նվիրված «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը։

Ցուցանմուշները դիտելու ժամանակ, երբ էքսկուրսավարը ներկայացրեց զինվորական համազգեստ և նշեց, որ այն իր մեջ նաև թուր է ներառել, Ռուսաստանի արտգործնախարարն ուղղեց նրան` ասելով. «Սա թուր չէ, սուր է»։ Բոլորը ժպտացին։

Share: