Women’s Club-ի աղջիկների մասնակցությամբ զվարճալի երեկույթն Արենայի տարեդարձի առթիվ

Արենա Զեյնալյանն օրերս նշել է ծննդյան 26-ամյակը։ Ավելի վաղ Tert.am Life-ը Արենայի հետ զրուցել է օրվա խորհրդի և տարիքի հանդեպ նրա վերաբերմունքի մասին։ Տարեդարձի օրը մոդելի համար աշխատանքային է ստացվել և դրա պատճառով Արենան որոել է բուն երեկույթը կազմակերպել ավելի ուշ։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Տարեդարձիս օրը նկարահանումներ ունեինք և նաև աղջիկներին հարմար չէր։ Ես որոշեցի, որ մի քիչ ուշ կնշեմ և Women’s Club-ից բոլոր աղջիկները կկարողնան ներկա գտնվել»։

Արենան տարեդարձի երեկույթը կազմակերպել է Երևանի ժամանցի վայրերից մեկում, որտեղ ներկա էին ինչպես Արենայի ընկերուհին և Թեհրանից ժամանած մայրիկը, այնպես էլ կանանց ակումբի բոլոր աղջիկները։

Արենան իր տորթն ու աքսեսուարները, ինչպես նաև look-ը ընտրել էր վարդագույնի տարբեր երանգներով։ Չնայած Women’s Club-ի գործընկերուհիներն Արենային առաջինն էին շնորհավորել, ամեն դեպքում, այստեղ ևս նրանք ուրախացրին հոբելյանին։

Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին և ֆիքսել ամենազվարճալի ու հետաքրքիր դրվագները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Share: