«Որևէ հստակ բան ասել չեմ կարող». Քարդաշյանների կնքահայրը՝ ԱՄՆ իր այցի առիթի մասին

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Քարդաշյանների կնքահայր Նաիրի Սրապիոնյանն այս օրերին Միացյալ Նահանգներում է: Մենք կապ ենք հաստատել սարկավագի հետ՝ ճշտելու այցի նպատակը, նաեւ հետաքրքրվելու՝ հայտնի ընտանիքի հետ հանդիպում սպասվում է, թե՝ ոչ:

Նաիրի Սրապիոնյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իր այցը վաղուց էր ծրագրել եւ մեկնել է ոչ թե Քարդաշյանների հրավերով, այլ՝ արձակուրդի.«Որեւէ հատուկ նպատակով չեմ մեկնել: Այս պահին որեւէ հստակ բան ասել չեմ կարող: Ուղղակի արձակուրդում եմ»:


Սարկավագից հետաքրրվեցինք նաեւ՝ մկրտությունից հետո Քարդաշյանների հետ որեւէ կապ եղել է.«Ոչ: Մկրտությունից հետո նրանց հետ ոչ մի շփում չի եղել: Իմ կողմից էլ նրանց հետ կապ հաստատելու փորձ չի եղել»,-եզրափակել է նա:

Share: