ՊԵԿ–ը լրջորեն կզբաղվի օնլայն խաղատներով

ՀՀ պետեկամուտների կոմիտեն 2020թ–ին կխստացնի առցանց խաղատների վերահսկողությունը։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

2020-21թթ–ից հանրապետությունում գործող խաղատները (այդ թվում` առցանց) ոչ թե ֆիքսված տուրք կվճարեն, այլ շահութահարկ։ Այլ կերպ ասած, որքան շատ լինեն խաղադրույքները, այնքան շատ հարկ կվճարեն խաղատները։ Խաղի նման կանոններ կսահմանեն նույնիսկ առցանց խաղատների համար, որտեղ, թվում է, շրջանառությանը հետևելն ավելի բարդ է։ Բայց Անանյանը հավաստիացնում է` այն ամենը, ինչ պետք է, հարկայինը կտեսնի։

Բոլոր օնլայն խաղադրույքների մասին տեղեկությունը կփոխանցվի ՊԵԿ սերվերներին։ Դրա համար կոմիտեն արդեն կազմել է օրինագիծ, որ կքննարկեն խորհրդարանում։

«Ցանկացած խաղադրույք ունի իդենտիֆիկացման իր միջոցները։ Մենք չենք տեսնի կոնկրետ խաղացողներին, բայց դա մեզ պետք էլ չէ։ Իսկ ահա խաղադրույքներն ու դրանց գումարները կտեսնենք», – բացատրեց Անանյանը։

Հարցին, թե ինչպես կարելի է ֆիքսել նման գործարքները, եթե խաղատան սերվերները լինեն արտասահմանում, Անանյանը պատասխանեց. «Ձեր թույլտվությամբ` չեմ բացահայտի մեր գործողությունների ամբողջ համակարգը։ Բայց մի անհանգստացեք, կտեսնենք։ Այն էլ ինչպես կտեսնենք»։

Share: