Տաք աշունը դեռ կշարունակվի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին` մինչև նոյեմբերի 7-ը, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -1 աստիճան։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի որոշ հատվածներում առատ ձյուն էր տեղացել։

Share: