Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը որդի է ունեցել

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի և մի շարք այլ մրցույթների տիտղոսակիր Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ անգամ մայր է դարձել:

Ծանրորդուհին ամուսնուն պարգևել է երկրորդ որդին:

Հիշեցնենք՝ Հռիփսիմեն առաջին անգամ մայրացել է 2013 թվականին: Ավելի վաղ նա ծիծաղելով նշել էր, որ առաջնեկը՝ Աշոտը, կտրականապես դեմ է քույր կամ եղբայր ունենալուն, սակայն իր և ամուսնու համար ընտանիքի համալրումը ցանկալի է:

Share: