«Հայաստանի դրոշ-կոնֆետները» զարդարում են Փարիզը (լուսանկար)

Հայկական եռագույնի երանգներով պատրաստված կոնֆետային քանդակը կզարդարի Փարիզի հայտնի Գևորգ V պողոտան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աշխատակից Հայկ Խեմչյանը:

Քանդակի հեղինակը նկարչուհի Լոուրենս Ջենկելն է։ Այդօրինակ քանդակների թիվը պողոտայում նախատեսվում է հասցնել 50-ի։

Դիվանագետը նաև տեղադրել է համապատասխան լուսանկար՝ նշելով, որ բոլոր քանդակները կցուցադրվեն մեկ ամսվա ընթացքում:

«Լոուրենս Ջենկելի գործերը զարդարում են Փարիզի Գևորգ V- ի հանրահայտ պողոտան: Դրանք կցուցադրվեն այնտեղ հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը», – գրել է Խեմչյանը:

Հավաքածուն այդպես էլ կոչվում է «Կոնֆետ. Հայաստանի դրոշ»:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկի ՝ Ռեմի Մակինադիդջանի խոսքով` միջոցառումը պետք է դառնա փարիզյան մշակույթի նոր փուլի խորհրդանիշ: Այն բաց ցուցադրություն է, որը ջախջախում  է ժամանակակից մշակույթի կարծրատիպերը:

Share: