
Որքան էլ տարօրինակ թվա՝ ձեր նախընտրած սուրճը կարող է ոչ միայն փոխել ձեր տրամադրությունը, այլև «պատմել» ձեր մասին:
Espresso-ի սիրահարները սովորաբար շատ նպատակասլաց մարդիկ են, չնայած արտաքին կոպիտ բնավորությանը, ներքուստ շատ զգայուն են և գնահատում են իրական ընկերությունն ու սերը:
Amerikano-ի սիրահարները հանգիստ և հավասարակշիռ բնավորության տեր մարդիկ են: Նրանք բարձր են գնահատում հարաբերություններում անկեղծությունն ու վստահելիությունը:
Այն մարդիկ, ովքեր նախընտրում են Cappuccino, շատ շփվող են և ընկերասեր: Նրանք ռոմանտիկ են և շատ զգայուն, ու գնահատում են իրենց նկատմամբ լավ վերաբերմունքը:
Իսկ Latte և Mocco նախընտրողները շատ կենսուրախ են: Նրանք անուղղելի լավատեսներ են: Նրանց հետ ժամանակն անցնում է ուրախ և թեթև: