Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին փորձում են համոզել, որ հրաժարվի պաշտոնից ազատվելու դիմումից

«Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել․

«Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում»: Երեկ մենք տեղեկացանք, որ նրա դիմումը քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակը հաստատեց այս փաստը, սակայն դա պատճառաբանեց նրանով, որ Մարությանն արձակուրդում է։ Մեր տեղեկություններով, Չեխիա է մեկնել։ Սակայն դիմումը չստորագրելը արձակուրդի հետ կապ չունի՝ Մնացականյանին փորձում են համոզել, որ հրաժարվի դիմումից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Share: