«Ռոմա»-ն հրապարակել է հայտացուցակն «Ուդինեզե»-ի դեմ խաղում

Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոման» հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, սեփական հարկի տակ կընդունի «Ուդինեզեին»: Հռոմեական ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է թիմի հայտացուցակը վաղվա խաղին, որում դարձյալ չի ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Փոխանցում է Armsport-ը

Հիշեցնենք՝ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել ուղիղ մեկ ամիս առաջ՝ Ա Սերիայի հերթական տուրի՝ «Լեչեի» հետ խաղում:«Ռոման» այս պահին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր: «Ուդինեզեն» 10 միավորով 13-րդն է:

Share: