Երևանում բացահայտվել է 14 տարի առաջ կատարված դաժան սպանությունը

Մոտ 14 տարվա վաղեմությամբ Երևանում կատարված դաժան սպանությունն այսօր բացահայտվել է։

Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տանը 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն։ Արարքի հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1.5 մետր խորության մեջ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, րոպեներ առաջ հատուկ մասնագետները, փորելով նշված վայրը, այնտեղից դուրս են բերել մարդկային ոսկորներ, գանգ, կոշիկ, քրքրված հագուստներ։

Սպանվածը նույն հասցեի բնակիչ՝ 82-ամյա Նինա Յաղուտյանն էր։ Նշված սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել է 46-ամյա Վարդան Սիմոնյանը։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ մինչև թաղելը, նա իր զոհին խեղդամահ է արել։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ։

Share: