Արժի գազի փողից մարդա 5000 դրամ Ձեզ տանք. Սուրենյանի գրառումը զվարճացրել է օգտատերերին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ստեղծված եղանակային պայմաններում չգիտի` Հայաստանում է գտնվում, թե Բաղդադում:

Նա իր facebook-յան էջում հերթական զվարճալի գրառումն է կատարել: Նրա էջի հետևորդներն էլ ոչ պակաս զվարճալի մեկնաբանություններ են գրել:

«Մի տեսակ եղանակային զգացողությունս կորել է, ինձ թվում է Բաղդադում եմ ապրում»,-գրել է Սուրենյանը:

Գրառումը շատ է դուր եկել հետևորդներին: Նրանցից մեկն անգամ քառատող է գրել Սուենյանի մասին: «Աշխատում է անդադրում, նա հեռավոր Բաղդադում, ու  ջերմ օրեր հայությանը ուղարկում է Սուրենյանը», «Մտածի Սուրենյան ջան, մտածի Գագիկ ջան, կարո՞ղ ես մինչև մարտ ամիս Բաղդադում մնալ»,«Էլ մի բզբզա, Սուրենյան ջան։ Ընտիր ա»,«Հմմ …էս որտեղ եք ուզում գցած լինեք», «Որ սենց ձմեռ լինի,արժի գազի փողից մարդա 5000 դրամ Ձեզ տանք»,-գրել են նրանք:

Share: