Կարեն Դեմիրճյանի թոռնուհու՝ Կարինե Դեմիրճյանի բացառիկ հարցազրույցը. araratnews.am

20 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում դաժանորեն սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Քոթանյանը: Ահաբեկչության բուն գործողությունն իրականացնողները հինգն էին` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էրիկ Գրիգորյանը:

Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ AraratNews.am-ը հարցազրույցներ է անցկացրել զոհվածների թոռնուհիների, զարմուհիների հետ։ Ձեզ ենք ներկայացնում Խորհրդային Հայաստանի վերջին տարիների ղեկավար Կարեն Դեմիրճյանի թոռնուհի Կարինե Դեմիրճյանի հետ մեր հարցազրույցը։ Առաջիկայում կներկայացնենք նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի զարմուհու՝ Գրետա Սարգսյանի հետ մեր զրույցը։

Կարինեն Դեմիրճյանի թոռնուհին՝  Կարինեն՝ պապիկի մասին.

Կարինե, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, թե իրավաբան դառնալու ցանկություն Ձեր մեջ առաջացել է Հոկտեմբերի 27-ից հետո, որպեսզի բացահայտեիք ոճրագործությունը: Այսօր Դուք դիպլոմավորված իրավաբան եք: Դեռ հույս ունե՞ք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը երբեւէ կբացահայտվի:

Գաղտնիք չէ, որ Հոկտեմբերի 27-ի դատավարությունը չտվեց բոլորին հուզող հարցերի պատասխանը, և թե՛ զոհվածների հարազատների, թե՛ մեր հասարակության պահանջը՝ արդար դատավարության և ոճրագործության ամբողջական բացահայտման մասով մնաց անկատար։ Երկար ժամանակ է անցել, ինչն ավելի է բարդացնում խնդրի լուծումը։ Այնուամենայնիվ, հույսը միշտ էլ կա։

Մի առիթով ասել եք, որ Ձեր պապիկի հետ իսկական կյանքի դպրոց եք անցել: Հետաքրքիր է. Խորհրդային Հայաստանի նշանավոր ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կյանքի ինչպիսի՞ դասեր է տվել իր սիրելի թոռնուհուն:

Այո, այդ կարճ, բայց իմ այդ վառ 7 տարիները իսկական կյանքի դպրոց էին։ Երեկոյան, ծանր աշխատանքային օրից հետո, նա վերադառնում էր տուն և իր ամբողջ ժամանակը տրամադրում մեզ՝ ինձ և ավագ քրոջս։ Իր օրինակով նա մեզ ցույց տվեց՝ ինչպիսին պետք է լինի մարդն իր կյանքում, ինչ սկզբունքներով առաջնորդվի։ Սեր առ հայրենիք, ազնվություն, արդարություն, կարեկցանք, հոգատարություն, սեր, հավատարմություն, համեստություն, ընկերասիրություն:

Կարինե, կարծում եմ, Դուք և Ձեր ավագ քույրը՝ Լուսինե Դեմիրճյանը, պապիկի հետ անմոռանալի պահեր եք ապրել, սակայն, ցավոք, նման հնարավորություն չունեցավ իր կրտսեր թոռնուհին՝ Վիկտորյան: Ինչպիսի՞ն են Վիկտորյայի պատկերացումները նշանավոր պապի մասին: Նա իր ավագ քույրերի պես զգո՞ւմ է այն լրացուցիչ պատասխանատվությունը, որն իր հետ բերում է Դեմիրճյան ազգանունը: Իր արած քայլերում և ասված խոսքերում Ձեզ պես զգո՞ւյշ է:

Իհարկե։ Դեռ փոքրուց մենք միշտ պատմել ենք իրեն մեր պապիկի մասին. ինչպիսին էր նա ընտանիքում, որքան ուշադիր և հոգատար էր։ Ավելի մեծ տարիքում Վիկտորյան արդեն ծանոթացավ նրա անցած քաղաքական  ուղուն, ծանոթ և անծանոթ մարդկանցից լսեց պապիկիս մասին, նրա արած գործերի մասին։ Արդեն 20 տարի է անցել, ինչ նա մեզ հետ չէ, միևնույն է, բոլորը կարոտով հիշում են իրեն և այն ժամանակահատվածը, երբ պապս է ղեկավարել երկիրը։ Այսքան տարի անց նա մնաց չգերազանցված, և դա պարտավորեցնում է։

Կարինե, Դուք Կարեն Դեմիրճյանից ժառանգել եք նրա բնավորությունը. աշխատասեր եք և պահանջկոտ: Ձեր կոլեգաներից շատերը Ձեր մասին ասում են. «Ոնց ա էրևում, որ կոմունիստի թոռ ա, է»: Սրանք որակներ են, որոնք հիմնարար են լավ ղեկավար դառնալու համար: Հետաքրքիր է, երբևիցե քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին մտածե՞լ եք:

Փոքր տարիքում նման ցանկություններ ունեի, այժմ՝ դեռևս ոչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Share: