Անտառուտ գյուղում պայթյունը տեղի է ունեցել օղի թորելու ժամանակ. կա 2 զոհ և 1 տուժած. նոր մանրամասներ

Ըստ Shamshyan.com–ի՝ դեպքի վայր հասած ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում՝ այգում, հայտնաբերել են Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։

Ըստ կայքի՝ պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն երկարացված վիճակում բերել են, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել։

Տան քարե ցանկապատը փլուզվել է, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել են։ Զոհերի մարմինները մասերի են բաժանվել։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, ավտոմեքենայատիրոջ և վիրավորի ամբողջական տվյալները։

Share: