Տաք աշունը շարունակվում է. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Ամենացածր ջերմաստիճանն այսօր կգրանցվի Արցախում, որտեղ, ըստ կանխատեսումների, գիշերը սպասվում է 4-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկը`14–19–ը։

Երևան քաղաքում հոկտեմբերի 26-30-ը ևս սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կգրանցվի + 21, +23 աստիճան տաքություն։

Share: