
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն այսուհետ կարող են արձանագրել ոչ միայն ճանապարհներին տեղադրված տեսախցիկները, այլև ցանկացած անձ, ով ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որևէ սարքավորում։
ԱԺ–ն այսօր` հոկտեմբերի 23-ին 83 կողմ, 24 դեմ, 3 ձեռնպահ ձայնով ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով նկարահանված ՃԵԿ խախտումների վերաբերյալ իրականացվող վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու» նախագիծը։
Օրինագիծն ի սկզբանե միանշանակ չէր ընդունվել. դրան տրվել էին «գործ տալու», «հարևանին վատություն անելու» օրենք անվանումները։