Այսուհետ թերթի կրպակներում քաղցրավենիք ու ջրեղեն չի վաճառվի

Թերթի կրպակներում այսուհետ քաղցրավենիք ու ջրեղեն չի վաճառվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իրենց մտահոգությունը հայտնեցին կրպակների որոշ աշխատակիցներ։

«Գաղտնիք չէ, որ մեր օրերում թերթերն այնքան էլ լավ չեն վաճառվում, և այլ ապրանքների` քաղցրավենիքի, գրենական պիտույքների վաճառքով ենք ավելի շատ գումար վաստակում։ Խնդիրն այն է, որ մեր աշխատավարձը գոյանում է նաև վաճառքից գոյացած գումարի տոկոսներով»,–ասացին նրանք` հավելելով, որ դեռ հայտնի չէ` ինչու են արգելել որոշ ապրանքների վաճառքը։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քաղաքապետարանը կրպակների համար որևէ ապրանքի վաճառքի հետ կապված սահմանափակում չի մտցրել։

Նշենք, որ թերթի կրպակները պատկանում են «Պրես Ստենդ» ՍՊԸ–ին։ Ընկերության մամուլի բաժնի ղեկավար Իրինա Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունն այն մասին, որ ընկերությունը որոշել է ջրեղենի ու քաղցրավենիքի վաճառքը հանել կրպակներից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Share: