
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը իր ծննդյան տորթը կտրել է կացնով: Տեսանյութը մարզիկը հրապարակել է իր Instagram-ի էջում:
Մարզիկի ծննդյան տորթը եղել է օլիմպիական 5 օղակների տեսքով և նվիրված է եղել Տոկիո 2020-ին, որի ուղեգիրն Ալեքսանյանն արդեն նվաճել է: