Նարեկ Մալյանի դեմ բողոքել են տրանսգենդերների մասին իր գրառման համար

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Նարեկ Մալյանի դեմ` ստացած դիմումի վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Հոկտեմեբրի 18-ին մի իրավապաշտպան ՀԿ-ից Ոստիկանության կենտրոնական բաժին դիմում է ստացվել, որ Նարեկ Մալյան անվամբ օգտատերը հոկտեմբերի 14-ին իր ֆեյսբուքյան հաշվի պատին կատարել է գրառում Կուբայից ժամանած թվով 14 տրանսգենդերների` ՁԻԱՀ վարակակիրներ լինելու վերաբերյալ»,-նշեց Գաբրիելյանը:

Նշենք, որ Նարեկ Մալյանը հոկտեբերի 14-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ուշադրություն.
 Քանի որ մենք պետություն չունենք, ես տեղեկացնեմ ՀՀ քաղաքացիներին, որ Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել: Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը` ՁԻԱՀ վարակակիր: Ընդ որում` նրանցից մեկը աշխատում էր հացի փռում»:

Share: