
Մեր մայրաքաղաքն օրեցօր փոխվում է: Դիտելով հին լուսանկարները՝ դժվար է պատկերացնել, որ դրանցում նույն քաղաքն է պատկերված: Հին շինություններից որոշները պահպանվել են եւ վերականգնվել, սակայն մյուսները քանդվել են` թողնելով միայն հուշեր եւ լուսանկարներ: Ստորեւ ներկայացնում ենք հին Երեւանի մի քանի լուսանկար, որոնցում պատկերված շատ փողոցներ ու շենքեր այժմ չկան կամ անճանաչելիորեն փոխվել են:

Շահումյան հրապարակ, 1960 թվական

Կարապի լիճ, 1981 թվական

Աբովյան փողոց, 1950 թվական

Ամիրյան փողոց, 1950-ական թվականներ

Աբովյան պուրակ

Գարեգին Նժդեհի հրապարակ

Թումանյան փողոց, 1954 թվական

Մոսկովյան փողոց, 1967 թվական

Զեյթուն թաղամասի հանգստյան գոտի, 1985 թվական

«Ռոսիա» կինոթատրոն

«Արգիշտի» սրճարան
Լուսանկարները` Old Yerevan: Gone But Not Forgotten-ի