Առավոտյան սուրճ. արդյո՞ք այն առողջարար է

Առավոտյան սուրճը մեզանից շատերի համար օրը սկսելու լավագույն միջոցն է: Բայց արդյո՞ք լավ է այն առավոտյան, այն էլ՝ սոված փորին:

Սուրճը շատ օգտակար է առողջության համար, և սա բազմիցս ապացուցված է: Այն թեթևացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը, օգնում է նյարդային համակարգին:

Օրական 3 բաժակից ավել սուրճի օգտագործումն իջեցնում է մահվան ռիսկը: 

Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս առավոտյան սուրճ խմել: Այն խանգարում է մարսողական համակարգին: Սուրճն արագացնում է ստամոքսի հեղուկի արտադրությունը, ու եթե ոչինչ չեք կերել, սա կարող է վնաս հասցնել:

Սուրճի չափազանց շատ օգտագործումը կարող է նյարդային համակարգի խնդրի պատճառ դառնալ, այդ իսկ պատճառով ավելի լավ է սուրճ խմել հաց ուտելուց հետո: Իդեալական է առավոտյան 8-9-ն ընկած ժամանակահատվածը: 

Share: