Ե՞րբ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա խաղադաշտ. ժամկետ է նշվում

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը գրեթե վերականգնվել է։ Այս մասին հայտնում է asromacalcio.com-ը:

Ըստ կայքի` Մխիթարյանը դժվար թե հասցնի վերականգնվել մինչև «Սամպդորիայի» հետ Ա Սերիայի հաջորդ տուրի խաղը, բայց մեծ է հավանականությունը, որ կմասնակցի Եվրոպայի լիգայի խմբային փուլի հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», ինչպես նաև Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղերին

Նշված խաղերը կկայանան հոկտեմբերի 24-ին և 27-ին:

Share: