Ինչո՞ւ հիվանդանոցից կանչ չի եղել ոստիկանություն՝ Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար վրաերթի ենթարկված երեխայի վերաբերյալ

«Արմենիա» հանրապետական ԲԿ բժիշկ Արսեն Գևորգյանը, ով պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար վրաերթի ենթարկված 9-ամյա երեխային բժշկական օգնություն է ցույց տվել, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխային հիվանդանոց բերելուց հետո բժիշկների կողմից կանչ ոստիկանություն չի եղել, քանի որ երեխայի մոտ ոսկրաբանական պաթոլոգիա չի գեղել։

Ըստ Արսեն Գևորգյանի՝ հիվանդանոցի ներքին կանոնակարգի համաձայն՝  ոստիկանություն հայտնվում են այն դեպքերը, որոնք խնդրահարույց են, կամ որոնց դեպքում կա կոտրվածք:

Ըստ բժիշկ Արսեն Գևորգյանի՝ երեխայի մոտ ոսկրաբանական որևէ խնդիր՝ կոտրվածք, հոդախախտեր և այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Share: