Արմավիրի մարզում 10-րդ դասարանցու են դանակահարել

Անչափահասը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել դեպքը։

Armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝ նախօրեին Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա պատանի։ Ա

Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնին, դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ զարկերակն արնահոսում է։

Անհետաձգելի բուժօգնության արդյունքում պատանու կյանքը փրկվել է։

Ըստ շրջանառող լուրերի, անչափահասը բուժհաստատություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այստեղ էլ տեղի է ունեցել դեպքը, քանի որ մի քանի ժամ շարունակ ոստիկանության ծառայողները գործողություններ են իրականացրել ավտոկայանի տարածքում։

Share: