Նիկոլը ճիշտ էր. ՀՀԿ փոխնախագահը Փաշինյանի պատասխանը տեղին է համարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը տեղին էր։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս մասին գրել է Facebook-ի իր էջում` արձագանքելով Թուրքմենստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տված պատասխանին։

«Նիկոլի պատասխանը տեղին էր։ Հայաստանում նախկիններին դեմոնիզացնելու հետևողական արշավից ոգևորված՝ Ալիևը առիթավորվել էր, սևացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին և մեղադրելով Հանրապետական կուսակցությանը։ Նիկոլի պատասխանը տեղին էր»,– գրել է Աշոտյանը։

Share: