Փաշինյանն ու Ալիևը նիստին հաջորդած ճաշի ժամանակ են զրուցել՝ քննարկելով Արցախյան հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հյուրընկալող կողմի կազմակերպած եզրափակիչ ճաշին, և ճաշի ժամանակ այբբենական կարգով դասավորվածության արդյունքում Փաշինյանն ու Ալիևը նստել են հարևանությամբ և զրուցել են: Այս մասին Tert.am-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքն էր հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշգաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդի նիստի ժամանակ Ալիևը ՀՀ կառավարության հասցեին մեղադրանքներ էր ներկայացրել և Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» էր անվանել, իսկ Փաշինյանը արձագանքել էր՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել և հարգանք ցուցաբերել ներկա նախագահներին:

Share: