Փաշինյանը Պուտինին Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքն է նվիրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքն է նվիրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է ինքը Փաշինյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:

Գիրքը «պրոհայկական» չէ:

Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարեւոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:

Եվ ի վերջո՝գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»»:

Share: