Թուրքերը մինչև հիմա էլ արյան ծարավ են. Շերը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանն արձագանքել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան):

«Ներեցեք, բայց ես 11 տարեկանից լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, որոնք տանջել և սպանել են մոտ 2 միլիոն հայերի: Թուրք զինվորները մինչև հիմա էլ արյան ծարավ են: Հիմա էլ նրանք քրդերի ցեղասպանություն կիրականացնեն Թրամփի օրհնությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երգչուհին:

Share: