Թուրքական ագրեսիան սպառնում է մեր ազգակիցների իրավունքներին և կյանքին

Բացարձակապես անհասկանալի է մեր քաղաքական դաշտի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների անտարբերությունը Թուրքիայի ռազմական ագրեսիայի նկատմամբ Սիրիայի սուվերեն տարածքում։ Այս անտարբերությունը անընդունելի է հատկապես այն առումով, որ թուրքական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է մեր ազգակիցների իրավունքներին և կյանքին, ինչպես նաև ուղղակի հարձակում է մեր բարեկամ երկրի վրա։ Պետության արձագանքն իհարկե անհրաժեշտ է և կարևոր, սակայն մեր հասարակությունը ևս իր վերաբերմունքը պիտի արտահայտի միջազգային իրավունքի և հումանիտար նորմերի այսպիսի լկտի խախտումների վերաբերյալ։ Եթե դա հնարավոր է ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, ապա ինչու հայ հանրությունը պետք է լռի այսօր։ Հայաստանի քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող միավորներն այստեղ անելիք ու ասելիք ունեն։

Հովհաննես Մանուկյան

Share: