Ինչպիսին կարող էր դառնալ Կասկադը, եթե հերիքեր բյուջեն. 2006-ի նախագիծ (լուսանկարներ)

Երբ 2000-ականների երկրորդ կեսում Ջերարդ Գաֆէսճյանի միջոցներով սկսվեց Կասկադի վերակառուցումը, հայտարարվեց համալիրի վերնամասի ավարտի ճարտարապետական մրցույթ։ Եզրափակիչ հասած երեք նախագծերից ոչ մեկը, սակայն, Գաֆէսճյանին դուր չեկան և դրանց փոխարեն մեկ այլ տարբերակ առաջարկեց մրցույթի ղեկավար, ամերիկացի Դևիդ Հոթսոնը։ Ինչպես նշվում էր նախագծի նկարագրության մեջ, “նոր կառույցը կներառեր այցելուներին նորանկախ հանրապետության հին ու ժամանակակից մշակութային կոնտեքստի հետ անձնական երկխոսության մեջ”։

Նախագծի իրագործման աշխատանքները նույնիսկ սկսվեցին (արդեն ժագնոտած, բայց մինչ օրս կանգուն արմատուրաները՝ վկա), սակայն բյուջեի կտրուկ աճի (30-ից մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլար) և վրա հասած համաշխարհային ճգնաժամի պատժառով շինարարությունը կանգ առավ։

Share: