Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Հայաստանում ստացած իր նվերները

Հայաստանում գտնվող ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հյուրանոցի իր համարից տեսանյութ է հրապարակել, որում ուսումնասիրում է այցի ընթացքում ստացած նվերները և շնորհակալություն հայտնում դրանց համար, գրում է Daily Mail-ը:

«Այժմ հյուրանոցի իմ սենյակում եմ և ուսումնասիրում եմ հիասքանչ նվերներս: Շնորհակալ եմ բոլորիդ` ուղարկված նվերների համար: Ես և Քորթնին այսօր գործարար կանանց հետ հանդիպում ենք անցկացրել. ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ևս` իրենց հրաշալի նվերների համար` զարդերի, ձեռքով պատրաստած օճառի և մնացածի համար»,- ասել է Քիմը:

Տեսանյությում մոդելը ևս մեկ անգամ խոսել է, թե ինչպես է օգտագործում իր Skims ապրանքանիշի արտադրանքը:

Պարբերականը նաև հիշատակում է Հայաստանում ապրանքանիշի արտադրություն կազմակերպելու Քիմի ցանկության մասին` նշելով, որ նա նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկվել Թուրքիայում համանման արտադրություն կազմակերպելու համար:

Share: