Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված, աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են. ոստիկանություն

Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողոցում գտնվող թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Այս պահին դեպքի վայրում օպերատիվ խմբերը համապատասխան աշխատանքներ  են իրականացնում: Աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են»,- նշեց նա:

Share: