Մաշա Մնջոյանը՝ Ավստրալիայում ապրելու, առաջիկա ծրագրերի ու կրթության մասին

Երգչուհի Մաշա Մնջոյանը մի քանի ամիս է՝ ուսումնական ծրագրով Ավստրալիայում է, վերջերս նա առիթ ունեցավ նա հանդես գալու համերգային ծրագրով։ Ավստրալիայում անցկացվող Armenian Film Festival-ի բացման արարողության համերգը կազմակերպիչները վստահել էին Մաշային, երգչուհին ելույթ է ունենալու նաև փառատոնի փակման արարողությանը։  Բացի համերգային այս ծրագիրը, մաշան այս օրերին պատրաստվում է նաև երաժշտական նորություններով հանդես գալ։

Tert.am Life-ը Մաշայի հետ զրուցել է սպասվող նորությունների, երկրպագուների կողմից մոռացվելու անհանգստության, հայրենիքը կարոտելու և ուսման մասին։ Խոսելով ներկայիս զբաղվածության մասին՝ Մաշան ասաց, որ հիմա ժամանակի հիմնական մասը աշխատում է տրամադրել կրթությանն ու Australian Intitute of Music-ում իր դասերին։

«Այս պահին հիմնական զբաղվածությունս ուսումս է, քանի որ ծրագիրը բավականին բազմազան է և շատ խիտ։ Այստեղ շատ տարբեր դասընթացներ կան՝ և՛ պարտադիր, և՛ իմ ցանկությամբ։ Բավականին մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում եմ կինոյի երաժշտությունն ու երգ գրելու ուղղությունները, որոնք ինձ համար նորություն էին»,- ասաց Մաշան։

Չնայած ուսմանը շատ ժամանակ տրամադրելուն՝ երգչուհին ասաց, որ փորձում է նաև երաժշտական նորություններ պատրաստել։

«Մի քանի միտք ունեմ, նաև նոր երգեր ունեմ, առաջիկայում դրանք կներկայացնեմ, իսկ տեսահոլովակի մասին կմտածեմ երգը թողարկելուց հետո։ Չեմ կարծում, որ երկրպագուներս ինձ կմոռանան։ Հիմա ինձ մոտ այնպիսի էտապ է, երբ փորձում եմ ամբողջությամբ կենտրոնանալ ուսմանս վրա: Այս պահին ուզում եմ ժամանակս իմ զարգացման համար օգտագործել, հատկապես, որ կան սովորելու նոր բաներ, ստեղծագործելու հնարավորություններ»,- նշեց երգչուհին։

Ավելին՝ այստեղ

Share: