
ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող Лучше Всех! հեռուստանախագծի հերթական թողարկման փոքրիկ մասնակիցներից մեկը 8-ամյա Լյանա Ուլիխանյանն է եղել Հայաստանից:
Հաղորդավար Մաքսիմ Գալկինը հետաքրքրվել է փոքրիկ թավջութակահարուհուց, թե արդյոք նա հատուկ անուն մտածել է իր գործիքի համար: Լյանան պատասխանել է, որ «գործիքը հայերեն թավջութակ է կոչվում, իսկ ինքն այն «թավդուչակ է» անվանում:
Գալկինը նկատել է, որ հայերեն չիմանալու պարագայում անհնար է ըմբռնել տարբերությունը, որից հետո Լյանան նրան կոչ է արել հայերեն սովորել՝ «տարբերությունը հասկանալու համար»: Լյանայի տպավորիչ զրույցն ու ելույթը կարող եք լսել 29:47-րդ րոպեից: