Խոյեր, գումարային հարցերում զգույժ եղեք․ աստղագուշակ

Խոյ

Աստղերը խորհուրդ են տալիս հեռավորության վրա ոչ մի գնում չկատարել։ Ընդհանրապես զգույշ լինել գումարային հարցերում։

Ցուլ

Օրը ձեզ համար շատ հաջող կսկսվի, անգամ ժամանակ կգտնեք զանգահարելու նրան, ում վաղուց խոստացել եք։

Երկվորյակ

Եթե վաղուց որոշել էիք ինչ-որ բան ձեռնարկել, ապա այսօր հենց այդ օրն է, ակտիվություն ցուցաբերեք և ամեն ինչ հաջող կլինի։

Խեցգետին

Դուք այսօր կարթնանաք ինչ-որ լավ իրադարձության կամ լուրի սպասումով, այսօր հնարավոր է դա չլինի, բայց մոտ ժամանակներս սպասեք լավ լուրի։

Առյուծ

Գոնե մի պահ մի կողմ դրեք ձեր կասկածամտությունը, հենց այդ հատկանիշն է շրջապատի հետ ձեր կոնֆլիկտների պատճառը։

Կույս

Այսօր թույլ տվեք ձեզ թուլանալ և հանգստանալ, որքան էլ որ ամուր առողջություն ունեք, հանգիստը պետք է բոլորին։

Կշեռք

Դուք այսօր ձեզ ձեր ճակատագրի տերը կզգաք։ Վերջին ժամանակների համար դա բացառիկ դեպք է։

Կարիճ

Այսօր անձնական հարցերը լուծելու համար լավ օր է։ Ցանկացած  խնդիր փորձեք լուծել խաղաղ ճանապարհով։

Աղեղնավոր

Փորձեք խանդը մի կողմ դնել, դուք տեղի-անտեղի ձեր զուգընկերոջը խանդում եք, ինչը հանգեցնում է վեճերի։

Այծեղջյուր

Այսօր դուք պետք է ձեզ համար հստակ գրաֆիկ կազմեք։ Եթե այդպես չանեք, օրվա ընթացքում ոչինչ չեք հասցնի անել։

Ջրհոս

Փորձեք հաշտության եզրեր գտնել ձեզ համար թանկ մարդու հետ, բայց որի հետ վիճել եք ու երկար ժամանակ է՝ չեք շփվում։

Ձկներ

Դուք բոլորի վրա ուժեղի տպավորություն եք գործում, բոլորին թվում է՝ դուք թույլ կողմեր չունեք, այսօր հենց բոլորի համար ի հայտ կգա այդ թույլ կողմը։

Share: