
Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ֆրանսիական Nina Ricci բրենդի ցուցադրության ժամանակ մոդելները պոդիում են դուրս եկել դույլերով, որոնք կրել են որպես գլխարկ և պայուսակ, գրում է Insider-ը:
Հաղորդվում է, որ գունավոր դույլեր «կրել» են գրեթե բոլոր մոդելները: «Մեծ աքսեսուարները», ըստ երևույթին, հանդիսացել են ցուցադրության գլխավոր թեման:
Մյուս արտառոց աքսեսուարների թվում են եղել չափազանց մեծ ակնոցները:
