Շենգավիթում հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության աշխատակցի դին

Երեկ Շենգավիթում 47–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի շրջանում վնասվածքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը։

«Նյութեր են նախապատրաստվում Վիգեն Ղ.-ի մահվան դեպքի մանրամասներն իմանալու համար»,–ասաց նա։

Shamshyan.com-ը հայտնում է, որ 47–ամյա Վիգեն Ղ.-ն է աշխատում էր «Սպայկա» ընկերությունում, իսկ նրա դին հայտնաբերվել է «Սպայկային» պատկանող ջերմոցներում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Share: