1 զոհ ու 14 տուժած. Թալին-Արտենի ճանապարհին ավտոբուս է վթարվել

Սեպտեմբերի 29-ին Թալին-Արտենի ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են ՊՆ թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար (3 «ԿամԱԶ» և 1 «ԶԻԼ»), այնուհետև «ՊԱԶ» ավտոբուսը (վարորդ՝ Հակոբ Հ., ծնված 1958 թ.) բախվել է կայանված «ԿամԱԶ» բեռնատարի կցորդիչին: Ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, իսկ 14 ուղևորները հոսպիտալացվել են Արմավիրի և Թալինի ԲԿ-ներ:

Մանե Մ.-ն (ծնված 1996 թ.), Քրիստինե Ե.-ն (ծնված 2001 թ.), Արայիկ Հ.-ն (ծնված 1990 թ.), Մարգարիտ Ս.-ն (ծնված 1957 թ.), Սուսաննա Մ.-ն (ծնված 1954 թ.), Սաթենիկ Ա.-ն (ծնված 1957 թ.), Հարություն Հ.-ն (ծնված 1965 թ.), Արման Հ.-ն (ծնված 2003 թ.) և Ռուզաննա Ա.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, իսկ Սուրեն Մ.-ն (ծնված 2003 թ.), Կարինե Պ.-ն (ծնված 1980 թ.), Սիլվա Խ.-ն (ծնված 1973 թ.), Գայանե Ա.-ն (ծնված 1969 թ.) և Արաքսյա Մ.-ն (ծնված 1989 թ.)՝ Արմավիրի ԲԿ:

Սուրեն Մ.-ն և Կարինե Պ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Ռուզաննա Ա.-ն, Սիլվա Խ.-ն, Արաքսյա Մ.-ն և Գայանե Ա.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ, «Աստղիկ» և «Էրեբունի» ԲԿ-ներ: Բժիշկները Ռուզաննա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

ԱԻՆ լրատվական ծառայության համաձայն՝ վթարի մասին ահազանգը կատարվել է սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին:

Share: