Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությանը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզի, Գավառի տարածաշրջանի, Նորատուս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է IX դարում` Գեղարքունյաց Սահակ իշխանի նախաձեռնությամբ և գտնվում է գյուղի կենտրոնում: Եկեղեցին սրբատաշ է, ունեցել է մեծ քարերով կառուցված գմբեթավոր սրահ, սակայն, ժամանակի ընթացքում գմբեթն ու ծածկը փլվել են: Հետագայում` Ալաշկերտից ներգաղթողներն այն ծածկել են գերաններով: Եկեղեցին ունի պարսպափակ բակ, ուր կան բազմաթիվ խաչքարեր: Ամենահին արձանագրությունը կրող խաչքարը թվագրվում է 996թ.-ով, որն այժմ գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում:

Հայ բարերարների միջոցներով եկեղեցին վերականգնվել է, այսօր այն բացել է իր դռները, մենք էլ պատիվ ունեցանք մասնակցելու եկեղեցու սուրբ վերաօծման խորհրդավոր արարողությանը:

Մարիամ Մարգարյան

Share: