«Ժողովուրդ». Երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների չափերը մեծացնում են

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտшկшն հանձնաժողովում քննարկվելու է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ հարցը: Նախագծի փոփոխության առաջարկը ներկայացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հարակից զեկուցող է նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ նախագծի հետ կապված՝ իշխանականները դեռևս վերջնական դիրքորոշում չունեն, ու ակնհայտ է, թե այն ինչ եզրակացություն է ստանալու հանձնաժողովում:   

«Ըստ ԲՀԿ-ականների՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ տարեցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճում է, և, վիճակագրության հա­մաձայն, յուրաքանչյուր տարի ավելանում է նաև դրանց հետևանքով զոհված և վի­րավորված մարդկանց թիվը:

Ըստ այդմ, գործող օրենսդրության պայ­մաններում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վարելը, եթե վարորդը միայն ալկոհո­լի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում համապատասխան հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշ­ները, առաջացնում է տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ նշված արարքը կատա­րելիս եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերա­զանցում 11 գրամը, կամ եթե մեկ լիտր ար­տաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պա­րունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, տուգանքը 200.000 դրամ կլինի:

Իսկ պատգամավորն առաջարկում է տուգանքների չափերի բարձրացում և պատասխանատվության խստացում, որը կնվազեցնի կոպիտ խախտումների թիվը, և սրանով է պայմանավորված տուգանքի չա­փերը համապատասխանաբար 250.000 և 300.000 ՀՀ դրամ սահմանելը: Ըստ մեր տե­ղեկությունների՝ իշխանության կողմից վերապահում կա գումարի չափի ավելացման հարցում:

Երեկ «ժողովուրդ» օրաթերթն այս հար­ցերի շուրջ փորձեց զրուցել ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր, նա­խագծի հարակից զեկուցող Արմեն Խա­չատրյանի հետ, սակայն վերջինիս հեռա­խոսն անջատված էր: Թե ինչ եզրակացու­թյան եկան իշխանականներն այս հար­ցում, դեռևս անհայտ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: