
Նյու Յորքի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, թե ինչ է տեղի ունենում մարդու ուղեղի հետ անպատասխան սիրո կամ բաժանվելու դեպքում։
Փորձագետները բացահայտել են, որ այդ ժամանակ նրանք ֆիզիկական և զգացմունքային ցավ են ապրում։ Բացի այդ մարդկանց ուղեղում ակտիվանում է այն երևույթները, որոնք ի հայտ են գալիս թմրամոլների մոտ, երբ նրանք հրաժարվումե են թմրադեղերից։ Բացի այդ, դժբախտ սիրո ընթացքում մարդու սիրտը բառացիորեն «ցավում է»:
Գիտնականները նաև հայտարարել են, որ դժբախտ սիրո դեպքում կարելի է զգալ մերժման սինդրոմ, ինչպես թմրամոլների դեպքում։