
Արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց ընտանեկան ուղևորության ժամանակ առաջին անգամ հանրությանն են ներկայացրել իրենց որդուն՝ փոքրիկ Արչիին, որը հանդիպման էր եկել արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի հետ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 4 ամսական Արչին ուրախությամբ շփվել է արքեպիսկոպոսի հետ և իրեն բավականին հանգիստ է պահել մայրիկի և հայրիկի ընկերակցությամբ:
35-ամյա արքայազնը և Սասեքսի 38-ամյա դքսուհի Մեգանն իրենց առաջին պաշտոնական ընտանեկան ուղևորությունն սկսել են օրեր առաջ՝ Հռոմում իրենց ընդհանուր ընկերոջ՝ դիզայներ Միշա Նոնուի հարսանիքին մասնակցելուց հետո:




.jpg?1569426525250)